Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահի հետ


ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 27-ին հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի առաջին փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչի հետ։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվեց հայ-սերբական հարաբերությունների ընդլայնման, ԵԱՀԿ-ում Սերբիայի նախագահության առաջնահերթությունների իրականացման, ԵԱՀԿ օրակարգի հարցերի։
Էդվարդ Նալբանդյանն ու Իվիցա Դաչիչը գոհունակությամբ արձանագրել են, որ երկկողմ հարաբերությունները կայուն կերպով զարգանում են։ Այդ առումով անդրադարձ է արվել Երևանում և Բելգրադում դեսպանությունների բացման, մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման, ուղիղ չվերթների հաստատման առնչվող հարցերի։
Հանդիպմանը քննարկվել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին և այդ համատեքստում նախագահության աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին։ ԵԱՀԿ գործող նախագահը խորը մտահոգություն է հայտնել հակամարտության գոտում լարվածության աճի առնչությամբ և կարևորեց հրադադարի ռեժիմի լիարժեք պահպանումը։
Նախարար Նալբանդյանը նշել է, որ չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների բազմաթիվ կոչերին և հորդորներին՝ Բաքուն չի հրաժարվում իր ապակառուցողական կեցվածքից և սադրանքներից։