Միջազգային

ԵԽԽՎ- ն, ի տարբերություն ԵԽ- ի եւ ԵԱՀԿ- ի, կդիտարկի ադրբեջանական ընտրությունները

Այսօր մեկնարկել է ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը:Բյուրոյի նիստի ընթացքում քննարկվել է Ադրբեջանի խորհրդարանական ընտրություններին դիտարոդական առաքելություն ուղարկելու հարցը:17 կողմ, 10 դեմ ձայների հարաբերակցությամբ որոշում է կայացվել ուղարկել 32 անդամից կազմված դիտարոդական առաքելություն՝ իսպանացի խորհրդարանական Յորդի Չուկլայի  ղեկավարությամբ, հայտնում է ԱՊԱ գործակալությունը:

Հիշեցնենք, որ Եվրոպական խորհրդարանը հրաժարվել է դիտորդական առաքելություն ուղարկել Ադրբեջանում 2015թ-ի նոյեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություներին, քանի որ գտնում է, որ ազատ և արդար ընտրություններ անցկացնելու համար բավարար հիմքեր ստեղծված չեն։ Դրա մասին ասվում է նաև սեպտեմբերի 10-ին Եվրոպական խորհրդարանի՝ Ադրբեջանի վերաբերյալ ընդունած բանաձևում։

Այսօր իր ելույթում ԵԽԽՎ նախագահ Անն Բրասյորն ասել էլ որ կշարունակվի դիտորդական առաքելություն իրականացնել Ադրբեջանում՝ գիտակցելով, որ մարդու իրավուքների հետ կապված այս երկրում վիճակը վատթարանում է, ինչպես նաև իմանալով, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը չի կարող մասնակցել դիտորդական գործընթացին, քանի որ Ադրբեջանը ԺՀՄԻԳ-ին թույլ չի տվել ունենալ նախատեսած թվով դիտորդներ:

Անն Բրասյորը, սակայն, ընդգծել է, որ  որ իրենց առաքելության համար դժվար կլինի և անգամ անհնարին՝ հաստատել, թե արդյո՞ք Ադրբեջանում ընտրությունները համապատասխանում են կազմակերպության առջև ստանձնած պարտավորություններին, թե՞ ոչ։

Back to top button