Հասարակություն

Այս գիշեր հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է 120 անգամ

Սեպտեմբերի 27-ին և լույս 28-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 120 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 /41 արկ/, 82 /100 արկ/ և 120 մմ-ոց /8 արկ/ ականանետերից ու ՌՊԳ-7 /2 արկ/ և ՀԱՆ-17 /3 արկ/ տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 900 կրակոց: Վերոնշված զինատեսակներից բացի հայկական դիրքերի ուղղությամբ հակառակորդը կիրառել է նաև TR-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային կայանք /24 արկ/:

ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված պատասխան գործողություններիարդյունքում՝ հակառակորդի նախահարձակ գործողությունները լռեցվել են:

 

Back to top button