Այսօր կատաղության դեմ պայքարի օրն է


Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը սեպտեմբերի 28-ը հռչակել է Կատաղություն հիվանդության դեմ պայքարի միջազգային օր: Հիվանդությունն ինչպես շատ երկրներում, այնպես էլ Հայաստանում մնում է գերակա խնդիր: Կենդանիներից մարդուն փոխանցվող վիրուսային վարակիչ հիվանդության կանխարգելման և բուժման նախապայմանը պատվաստում է: Սակայն եթե մարդու մոտ արդեն նկատվում են հիվանդության ախտանշանները, ապա այն ավարտվում է մահացու ելքով:
Կատաղություն հիվանդության դեպքեր ՀՀ-ում վերջին անգամ արձանագրվել են 2008-ին և 2009-ին, երկու դեպքն էլ ավարտվել է մահվան ելքով: Սակայն 2009-ից մինչև 2015 թվականը ՀՀ-ում հիվանդության դեպքեր չեն արձանագրվել կանխարգելիչ պատվաստումների արդյունքում:
Վերջինը փաստում են նաև «Յունիգրաֆ իքս» ընկերությունից, որն իրականացնում է թափառող շները անվտանգ դարձնելու ծառայություն։