ԿարևորՄիջազգային

ԱՄՆ եւ ՌԴ նախագահների աշխարհաքաղաքական բանավեճը ՄԱԿ- ի ամբիոնում

Նյու Յորքում ՄԱԿ- ի Գերագույն ասամբելայում այսօր սկսվել են քաղաքական քննարկումները, որտեղ ելույթ են ունենում պետությունների ղեկավարները։

Օբամա, Պատժամիջոցները չեն նշանակում վերադարձ սառը պատերազմ

ObamaԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարելով «Ղրիմի անեքսիայի» մասին՝ նշել է, որ Մոսկվայի դեմ պատժամիջոցները չեն նշանակում վերադարձ «սառը պատերազմ»։ Նա նշել է, որ ԱՄՆ չի կարող միայնակ լուծել ողջ աշխարհի խնդիրները։ Օբաման ընդգծել է, որ ԱՄՆ պատրաստ է պաշտպանել իր գործընկերներին։ «Ես ինձ հաշիվ տալիս եմ, թե ինչ վտանգների առաջ ենք մենք կանգնած։ Մեր երկիրը հզորագույն զինված ուժերն ունի, եւ մենք չենք հապաղի մեր բարեկամներին պաշտպանել, եթե դա պահանջվի»,- ասել է նա։

ԱՄՆ նախագահը հիշատակել է Ռուսաստանի կողմից Ղրիմի անեքսիայի մասին եւ նշել, որ Մոսկվայի դեմ պատժամիջոցները սառը պատերազմի վերադարձի վկայություն չեն։ Նա նշել է, որ ԱՄՆ չի ձգտում մեկուսացնել Ռուսաստանը, այլ մղում է նրան համատեղ աշխատանքի։

Նա պաշտպանել է պատժամիջոցները որպես Կրեմլի համար իր քաղաքականությունը փոխելու մոտիվացման գործոն։ Պատժամիջոցների հետեւանքը Ռուսաստանում տնտեսական անումն է, ռուբլու փոխարժեքի նվազումը եւ կրթյալ ռուսաստանցիների արտագաղթը, ասել է Օբաման։

«Պատկերացրեք, եթե Ռուսաստանը Ուկրաինայի հետ իրական դիվանագիտական աշխատանքի մեջ ներգրավվի։ Դա օգտակար կլինի Ռուսաստանի, Ուկրաինայի, ողջ աշխարհի համար»,- աել է նա։ «Մենք չենք կարող կողքից նայել, երբ երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը կոպտորեն խախտվում է»,- ասել է նա։

Սիրիայի խնդրին անդրադառնալով՝ Օբաման նախագահ Բաշար Ասադին կոչ է արել հեռանալ։ Նա ընդգծել է, որ ամերիկյան վարչակազմի կարծիքով՝ Ասադը շարունաում է պատերազմը սեփական ժողովրդի դեմ՝ օգտագործելով հակամարդասիրական միջոցներ։ Օբամայի խոսքով՝ Սիրիային պետք է անցումային շրջան, որպեսզի իշխանության գա նոր առաջնորդ։ «ԱՄՆ պատրաստ է համագործակցել ցանկացած երկրի հետ, ընդհուպ Ռուսաստանի եւ Իրանի, Սիրիայի կարգավորման համար»,- ասել է Օբաման։

Պուտին. Հեղափոխությունների ներմուծումը քանդում է ձեւավորված կենսակերպը

PutinՏասնամյա ընդմիջումից հետո կրկին ՄԱԿ- ի ամբիոն բարձրանալով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դատապարտել է Մերձավոր Արեւելքում եւ Աֆրիկայում ժողովրդավարական հեղափոխությունների ներմուծումը եւ ՄԱԿ- ի Անվտանգության խորհրդին շրջանցող գործողությունները որակել ոչ լեգիտիմ։

Ռուսաստանի նախագահը նշել է, որ սառը պատերազմից հետո աշխարհում առաջ է եկել տիրապետող միակ կենտրոն։ Սա էլ, ըստ նրա, մղում է նրան, որպեսզի խոսվի ՄԱԿ- ի վերափոխման մասին։ Ըստ Պուտինի՝ Ռուսաստանը պատրաստ է ՄԱԿ- ի հետագա զարգացմանը, սակայն դրա «լեգիտիմության ընդարձակումը» խիստ վտանգավոր է համարում։  Հակառակ դեպքում՝ ըստ նրա՝  չի մնա ոչ մի կանոն, բացի ուժի կանոնից։

Խոսելով «արաբական գարնան» մասին՝ Պուտինը նշել է, որ «հեղափոխությունների ներմուծումը» քանդում է ձեւավորված կենսակերպը, իսկ ժողովրդավարության փոխարեն մարդիկ ստանում են բռնություն, իսկ մարդու իրավունքներն արժեք չեն ունենում։ «Ուզում ես հարցնել նրանց,  ովքեր ստեղծել են նման իրավիճակ։ Դուք հասկանում եք այժմ, թե ի՞նչ եք արել։ Սակայն, վախենամ, այս հարցը կմնա օդում, որովհետեւ քաղաքականությունից, որը հենված է ինքնավստահության, բացառիկության զգացողության եւ անպատժելիության վրա, այդպես էլ չեն հրաժարվել»։ Պուտինը նշել է, որ որոշ երկրներում, որտեղ իրականացվել է հեղափոխության ներմուծում, հայտնվել են արմատական իսլամիստներ։ Նա բերել է Սիրիայի եւ Իրաքի օրինակը, որոնց տարածքների մի մասը վերահսկում է «Իսլամական պետությունը»։

Back to top button