Թալիշում կիսում են չորս զինվորի կորստի ցավն ու շեշտում. գյուղն ու գյուղացիները շեն տուժել


Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»- Ստեփանակերտ
Արցախի Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում ադրբեջանական հրթիռահարումից տուժածներ չկան, «Ռադիոլուրին» ասել է Թալիշի գյուղապետ Վիլեն Պետրոսյանը:
Երեկ հետկեսօրին ադրբեջանցիների հրթիռակոծությունից մեր զինծառայողները զոհվել են Թալիշի մերձակայքում: Գյուղում կորստի ցավը կիսում են և հերքում լուրերը, թե հրթիռակոծությունից տուժել են գյուղն ու գյուղացիները:
Համայնքապետ Վիլեն Պետրոսյանի խոսքով՝ գյուղի ուղղությամբ կրակել են սեպտեմբերի 24-ի լույս 25 – ի գիշերը, բայց գյուղում որևէ արկ չի պայթել:
Այսօր գիշերն ու ցերեկը Թալիշում, որը գտնվում է շփման գծից ընդամենը երեք կմ հեռավորության վրա, խաղաղ էր: Գյուղացիները իրենց բանուգործին են:
Երեկվա իրադարձությունները սրբագրել են Ստեփանակերի օրվա միջոցառումների ծրագիրը: Քաղաքապետի որոշմամբ՝ չեն կայանա տոնական համերգն ու հրավառությունը:Բայց մնացած միջոցառումները՝ ցուցահանդեսներ, մարզական ցուցադրումներ, տարբեր հանդիպումներ ընթացքի մեջ են:
Մինչ դրանց մեկնարկը Ստեփանակերտի և Երևանի քաղաքապետարանների պատվիրակությունները հարգանքի տուրք են մատուցել Ստեփանակերտի հուշահամալիրում: