Երևանում անցկացվեց Գյուղական կյանքի և ավանդույթների երկրորդ փառատոնը (լուսանկարներ)


Այսօր Երևանում մեկնարկել է Գյուղական կյանքի և ավանդույթների երկրորդ փառատոնը, որը կազմակերպվել էր Գյուղատնտեսության աջակցության «Կանաչ արահետ» հասարակական կազմակերպության կողմից ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: Միջոցառմանը մասնակցում էին և ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության արտաքին համագործակցության պատասխանատու Ջոն Բարքերը, դեսպաններ, այլ հյուրեր:
Փառատոնի նպատակն է նպաստել Հայաստանում կայուն գյուղատնտեսության զարգացմանը և աջակցել հայ գյուղացիներին ներկայացնել իրենց արտադրանքը: Միջոցառմանը մասնակցում էին ավելի քան 70 ֆերմերային խմբեր, գյուղատնտեսության ոլորտի ձեռներեցներ Հայաստանի բոլոր մարզերից և Վրաստանից, Արցախից, ովքեր ներկայացնում են իրենց արտադրած գյուղմթերքը` ողջ բազմազանությամբ: