Պուտին- Օբամա հանդիպումը կկայանա՝ Կրեմլի բազմաթիվ խնդրանքներից հետո


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել՝ քննարկելու Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը՝ սիրիական հակամարտության շեշտարմամբ:
Ինչպես տեղեկացրել է Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, օպերատիվ խորհրդակցության ժամանակ քննարկվել են Ռուսաստանի նախագահի՝ ՄԱԿ- ի Գլխավոր վեհաժողովի շրջանակներում ելույթի հետ կապված հարցեր:
Սիրիական ճգնաժամը Ռուսաստանի նախագահը քննարկելու է նաեւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ՝ Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր վեհաժաղովի շրջանակներում։ Հանդիպումը կտևի մեկ ժամ, եթե ժամանակ մնա Սիրիայից բացի կքննարկվի նաև ուկրաինական թնջուկը, այսօր հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակը:
Պուտին-Օբամա սեպտեմբեի 28-ին սպասվող հանդիպման մասին հայտնի էր դարձել նախօրեին: Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջոշ Էռնեստը երեկ հայտարարել է, որ Օբաման, ով ավելի վաղ հրաժարվում էր հանդիպել Պուտինի հետ, փոխել է դիրքրոշումը ռուսական կողմի «բազում հարցումներից» հետո: «Նախագահն իրոք որոշել է, որ անձնական հանդիպումը Պուտինի հետ օգտակար կլինի ԱՄՆ շահերն առաջ տանելու տեսակետից», -պարզաբանել էր Էռնեստը:
Նա ասել էր նաև, որ Ռուսաստանի իշխանություններն ավելի են շահագրգռված, քանի որ իրենք են բազմիցս դիմել հանդիպում անցկացնելու խնդրանքով: «Կարծում եմ, այս իրավիճակում ՌԴ իշխանությունների փորձերը կարելի է բնորոշել որպես… ավելի հուսահատ»,- հայտարարել էր Օբամայի ներկայացուցիչը: Նա նշել էր, որ հանդիպման ժամանակ Օբաման մտադիր չէ «բացահայտ թշնամանք» ցուցաբերել: