Մոսկվայի ակտիվացումը էլ ավելի է սրել իրավիճակը Սիրիայում


Սիրիայում վերջին շրջանում արվաության սրումը պայմանավորված է Մոսկվայի ակտիվացմամբ: Ռուսաստանն ազգային շահերը պաշտպանելու խնդիր ունի, իսկ նման դեպքերում։ ըստ արաբագետ Հայկ Քոչարյանի։ բոլորս Ղրիմի օրինակով տեսանք, թե ինչի է ընդունակ Մոսկվան:
Առայժմ, սակայն, պարզ չէ Ռուսաստանի նպատակը, պարզ չէ նաև թե ինչ ընթացք կունենան զարգացումները՝ մի քանի օրից նախատեսված Պուտին-Օբամա հանդիպումից հետո։
Ասադի ուժերը կարևոր հետնակետեր էին կորցնում և դա էր պատճառը, որ Ռուսաստանը փորձեց ուժեղացնել իր ներկայությունը: Մինչ այս՝ Մոսկվան հումանիտար օգնություն էր հատկացնում Սիրիային:
Առյժմ պարզ չէ՝ ՌԴ- ն պայքարում է ԻՊ ահաբեչական խմբավորումը ոչնչացնելո՞ւ համար, թե՞ նպատակ ունի անվտանգության անկլավ ստեղծել ասադյան ուժերի համար: Սիրիայում լարվածության հետևանքով, սակայն, տուժում է տեղի հայ համայնքը։ Արաբագետի կարծիքով՝ հայկական համայնքի ներկայությունը հաշվի առնելով՝ պետք է ՀՀ-ն ինֆորմացիայի խողովակ լինի գործընկեր երկրների համար: