Միջազգային

Լավ ու վատ ահաբեկիչներ չկան, Նյու Յորքում ասելու է Դավութօղլուն

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Նյու Յորք կատարելիք այցից առաջ ընդգծել է, որ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նստաշրջանում բարձրացնելու  է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության և Քրդական աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) խնդիրները:

«Օբամայի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթաժողով է լինելու, որին մասնակցելու են մի շարք պետությունների և կառավարությունների ղեկավարներ: Այդտեղ մեր գլխավոր շեշտադրումը լինելու է այն, որ չպետք է տարբերություն դրվի լավ ահաբեկիչների ու վատ ահաբեկիչների միջև: Մենք նշելու ենք, որ ահաբեկչության ցանկացած տեսակի դեմ նույն վճռականությամբ պայքարել է հարկավոր: Դա մեզ համար  չափազանց կարևոր է: Մեզ համար ահաբեկչությունը ոչ կրոնական, ոչ էլ ազգային պատկանելիություն չունի»,- ասել է Դավութօղլուն:

Անդրադառնալով Թուրքիա գաղթած սիրիացի փախստականների հարցին՝ Դավութօղլուն ասել է, որ այդ հարցը բերելու է ՄԱԿ-ի օրակարգ, ինչպես և խոստացել էր:

Back to top button