Հասարակություն

Երեւանում շրջակա միջավայրի պահպանությանը նվիրված կոնֆերանս կանցկացվի

sonahakobyan
Երկար տարիներ լուրջ քայլեր են ձեռնարկվում՝ ուղղված կորպորատիվ սոցիալական պատասխանատվության բարելավմանն ու ՀՀ-ում դրանց զարգացմանը, բայց այսօր թերևս ոլորտը թերի է և կան ակնհայտ խնդիրներ, որոնք խոչընդոտում են ոլորտի զարգացմանը: Հայաստանում առաջիկա օրերին կազմակերպվելու է համաժողով, որտեղ քննարկվելու են շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված քայլերը, ձեռնարկություններում աշխատանքի իրավունքի խնդիրը, կադրերի վերապատրաստումը, նրանց աշխատանքի տեղավորումը և սպառողների իրավունքների պաշտպանությունը: Անդրադառնալով գլխավոր խնդրին՝ Ֆրանսիայի դեսպանության տնտեսական ծրագրերի համակարգող Ժան Միշել Կասպարյանը նկատել է, որ ինչպես Հայաստանում, այնպես էլ Ֆրանսիայում և մյուս երկրներում ձեռնարկատերերի կողմից ձեռնարկությունների սոցիալական պատասխանատվությունը հաճախ ընկալվում է իբրև բեռ կամ, պարտավորություն: Նա նշել է, որ կոնֆերանսի ընթացքում ցույց  կտան, որ ձեռնարկությունների սոցիալական պատասխանատվությունն իրականում լավ հնարավորություն է ձեռնարկությունների զարգացման համար:

Back to top button