Երեւանում կանցկացվի միջազգային կիսամարաթոն


Երևանի քաղաքապետարանը Էրեբունի-Երևան 2797» տոնակատարության միջոցառումների շրջանակներում մի շարք կազմակերպությունների աջակցությամբ մայրաքաղաքում առաջին անգամ կազմակերպելու է վազքի միջազգային կիսամարաթոն: Ծրագիրը նպատակ ունի խթանել առողջ ապրելակերպը եւ միջազգային ամենամյա խոշոր վազքի մարաթոնի հիմք դնել՝ այդպիսով նպաստելով նաև մայրաքաղաքում, ինչպես նաև ամբողջ հանրապետությունում մարզական տուրիզմի զարգացմանը: Միջոցառումը նպատակ ունի նաև Երևանը գրավիչ դարձնել սփյուռքահայ մարզիկների և սիրողական վազորդների համար՝ ամրապնդելով կապը հայրենիքի հետ: Կիսամարթոնը կմեկնարկի հոկտեմբերի 4-ին՝ ժամը 09:00-ին Ստեփան Շահումյանի անվան հրապարակից և կշարունակվի մինչև 13:30-ը՝ ընդգրկելով 21.1կմ վազքատարածություն:
Վազքի միջազգային կիսամարաթոն երևանյան փողոցներում. հոկտեմբերի 4-ին Ստեփան Շահումյանի անվան հրապարակից կմեկնարկի վազքի կիսամարաթոնն ու կանցնի Երևանի տեսարժան վայրերով: Վազքի մրցույթի նպատակն է ստեղծել միջազգային խոշոր ամենամյա վազքի մարաթոն Հայաստանում, խթանել առողջ ապրելակերպն ու մարզական տուրիզմը։ Արդեն իսկ հայտ ներկայացնողներ եղել են, սակայն կազմակերպիչներն ակնկալում են ավելին:
Կիսամարաթոնի նպատակներից է նաև Երևանը գրավիչ դարձնել սփյուռքահայ մարզիկների և սիրողական վազորդների համար՝ ամրապնդելով կապը հայրենիքի հետ: «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Վարդան Մարաշլյանի խոսքով՝ արդեն մոտ 20 երկրներից՝ նույնիսկ աֆրիկյան եղել են մասնակցության հայտեր:
Մրցույթն ունի 4 մրցատարածություն. 21կմ փորձառու վազորդների, 10, 2 և 1 կմ- ներ՝ սկսնակների ու մանուկների համար: Կիսամարթոնը վազքուղի ունի նաև հաշմանդամների համար, որոնք մրցելու են 2 կմ վազքուղում: Հաշմանդամություն ունեցող անձանց համար մասնակցությունը կիսամաթոնին կլինի անվճար, իսկ հաղթողները կպարգևատրվեն:
Բարեգործական կազմակերպություններն ու հաշմանդամները կիսամաթոնին կմասնակցեն անվճար, սակայն մյուս մասնակիցների համար գործում է գնային քաղաքականություն, 9000 դրամ՝ 21 կմ մասնակցության համար, 10 կմ-ի համար՝ 6000 դրամ, 2կմ՝ 4000 և մանկական վազքը 3000 դրամ:
Կիսամարաթոնն ունի դրամական պարգևների ֆոնդ: 21 կմ մրցավազքի համար առաջին երեք տեղը զբաղեցրածները պարգևատրվելու են 1 միլիոն, 750 և 500 հազար դրամներով: Վազքի բոլոր մասնակիցները կստանան վազքի շապիկներ և մեդալներ՝ անկախ ցուցաբերած արդյունքներից: Մեդալներն էլ պատրաստված են Հարավային Աֆրիկայի «Մեթըլ Բեդջ» գործարանում, որը հայտնի է աշխարհի ամենահեղինակավոր մարաթոնների մեդալների պատրաստմամբ: