Հասարակություն

ԵԱՀԿ-ն կոչ է անում ստեղծել հետաքննության մեխանիզմ.միջնորդները չեն կողմնորոշվում ով է մեղավոր

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել հայ-ադրբեջանական շփման գծում լարվածության աճի կապակցությամբ:

«Փոխադարձ մեղադրանքների պատճառով մենք դժվարանում ենք հասկանալ, թե որ կողմն է կիրառել բռնությունը: Խորը մտահոգություն ենք հայտնում ականանետերի և ծանր հրետանու օգտագործման կապակցությամբ այն վայրերում, որտեղ խաղաղ բնակչություն է ապրում: Նման զինատեսակների օգտագործումը վկայում է հակամարտության անթուլատրելի լարման մասին», ասված է համանախագահների տարածած հայտարարության մեջ: Միջնորդները ափսոսանք են հայտնում, որ միջադեպերի տեղի են ունեցել Նյու-Յորքում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման նախօրեին: «Մենք ակնկալում ենք լուրջ քննարկումներ լարվածության աճի և բանակցային գործընթացի հետ կապված:Մենք դժվարանում ենք հասկանալ, թե որ կոմն է բռնություն իրականացրել: Կողմերը պետք է աշխատեն ԵԱՀԿ հետաքննության մեխանիզմ մշակելու ուղղղությամբ», նշված է հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ նշվում է, որ ԵԱՅԿ Մինկի խումբը պետք է ջանքեր գործադրի լարվածությունը նվազեցնելու և խաղաղության շուջ համաձայնության հասնելու ուղղությամբ:

Back to top button