Քաղաքական
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կոչ են անում վերջ տալ բռնություններին


ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ դեսպան Ջեյմս Ուորլիքն արձագանքել է նախօրեի երեկոյան Հայաստանի սահմանամերձ գյուղերում ստեղծված լարված իրավիճակին:
Twitter-ի իր էջում գրառումով` դեսպան Ուորլիքը մասնավորապես ասել է. «Մինսկի խմբի համանախագահները կապի մեջ են Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների հետ՝ կապված բռնության նոր դեպքերի հետ: Մենք հորդորում ենք վերջ տալ հարձակումներին և բռնություններին», նշել է Ուորլիքը: