ԿարևորՍպորտ

Բլատերի դեմ եւս քրեական գործ հարուցվեց

Շվեյցարիան քրեական գործեր է հարուցել ՖԻՖԱ- ի նախագահ Յոզեֆ Բլատերի դեմ, հայտնում է այս երկրի Դաշնային խորհուրդը։

Երկու գործերն էլ հարուցվել են սեպտեմբերի 24- ին Գլխավոր դատախազի վարչության կողմից։ Բլատերը կասկածվում է գույքի յուրացման եւ որպես այլընտրանքային տարբերակ՝ հանցավոր անփութության մեջ։ Այսօր ՖԻՖԱ- ի կենտրոնակայանում  եւ Բլատերի գրասենյակում խուզարկություն է անցկացվել, փաստաթղթեր են առգրավվել։

Բլատերին կասկածում են, որ ՖԻՖԱ- ի համար ոչ շահավետ հեռարձակման պայմանագիր է կնքել Կարիբյան ֆուտբոլային միության հետ, ինչպես նաեւ ՈՒԵՖԱ- ի ղեկավար Միշել Պլատինիին ապօրինի որպես կաշառք փոխանցել է 2 մլն շվեյցարական ֆրանկ։ Բլատերին արդեն հարցաքննել են։

Back to top button