

Խորհրդարանը սահմանադրական բարեփոխումների նախագծի քննարկումն ավարտեց նախորդ քառօրյայի ընթացքում, քվեարկությունը սպասվում է հաջորդին: ԱԺ խմբակցություններն այսօր ամփոփել են իրենց դիրքորոշումները. խորհրդարանական 6 ուժերից 3-ը կողմ է, 2-ը` դեմ, 1-ը` չկողմնորոշված: Միայն «Օրինաց երկիր» խմբակցությունն առայժմ չի հայտարարել, թե ինչպես է քվեարկելու նախագծին: ՕԵԿ-ի պատգամավորներo, ի դեպ, այսօր չեն մասնակցել նաև ավանդական ճեպազրույցներին:
Մյուսները փորձել են հիմնավորել իրենց «կողմ» կամ «դեմ» դիրքորոշումը: Սահմանադրական թեմային զուգահեռ խորհրդարաննկաններին մտահոգում է սահմանային լարվածության խնդիրը. Այն նույնպես քննարկվել է այսօրվա ճեպազրույցների ընթացքում։