Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էլթոն Ջոնի հետ՝ խնդրելով չնեղանալ


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել բրիտանացի երգիչ Էլթոն Ջոնի հետ, հայտնել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ռուսաստանի նախագահը նաեւ երգչին խնդրել է չնեղանալ ռուս հանաքասերների կատակից։
Տասը օր առաջ Էլթոն Ջոնը հայտարարել էր, որ Պուտինը զանգահարել է իրեն, սակայն Պեսկովը հերքել էր լուրը։ Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ ռուս հայտնի հանաքասերները մոտ 11 րոպե զրուցել էին բրիտանացի երգչի հետ՝ ներկայանալով որպես նախագահ Պուտին եւ նրա մամուլի քարտուղար Պեսկով ու այդ զրույցը տեղադրել YouTube- ում։