Քաղաքական

Ուորլիքը Նյու Յորք է ժամանել՝ հանդիպելու ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Նյու Յորք է ժամանել՝ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպելու համար: Այդ մասին ամերիկացի համանախագահը հայտնել է Instagram-ի իր էջում՝ հրապարակելով լուսանկար: «Ժամանել եմ Նյու Յորք՝ հանդիպելու Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին։ Մենք անհամբեր սպասում ենք արդյունավետ քննարկումների»,- գրել է Ուորլիքը։ Ավելի վաղ նա ասել էր, որ ԵԱՀԿ ՄԽ-ն հույս ունի Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը կազմակերպել մինչև տարեվերջ։

«Մենք հույս ունենք, որ նախագահները կհամաձայնեն հանդիպել մինչև տարեվերջ։ Համանախագահները երկու երկրների ԱԳ նախարարների հետ այդ հարցը կքննարկեն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում։ Մենք միշտ պատրաստ ենք կազմակերպել երկու երկրների նախագահների հանդիպումները»,-ասել էր դիվանագետը։

Back to top button