Նյու Յորքում Պուտինն ու Օբաման հնարավոր է հանդիպեն


ԱՄՆ և Ռուսաստանի նախագահները հնարավոր է հանդիպեն Նյու Յորքում ընթացող ՄԱԿ- ի գլխավոր վեհաժողովի շրջանակներում՝ սեպտեմբերի 28-ին կամ 29-ին:
Հնարավոր հանդիպման գլխավոր թեմաները կլինեն ուկրաինական ճգնաժամն ու Սիրիայի հակամարտությունը: Պաշտոնական Սպիտակ տունը ամերիկյան թերթի տեղեկությունը հրաժարվել է մեկնաբանել, սակայն ամերիկյան վարչակազմի անանուն պաշտոնյաների պնդմամբ՝ Մոսկվան և Վաշինգտոնը հնարավոր հանդիպման շուրջ բանակցություններն ավարտին են հասցնում:
Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Օբամա-Պուտին սպասվող հանդիպման մասին այսօր տարածված լուրերը, խորհուրդ է տվել առաջ չանցնել իրադարձություններից: «Երբ հանդիպման մասին տեղեկատվությունը կհաստատվի, ու եթե այն հաստատվի, մենք համապատասխան հայտարարությամբ հանդես կգանք»,- ասել է Պեսկովը: