Միջազգային

Մեքքայում զոհերի թիվը անցնում է 310- ը

davka
Մեքքայի մոտակայքում հրմշտոցի հետևանքով զոհվածների թիվը հասել է 310-ը եւ դեռ կշարունակի աճել: Վիրավորների թիվն այս պահին մոտենում է 500-ի, դեպքի վայրում աշխատում են 4000-ից ավելի փրկարարներ ու բժիշկներ: Միջադեպը տեղի է ունեցել Մինա լեռան հովտում, որտեղ հազարավոր մաhմեդականներ եկել էին ուխտագնացության իսլամի սյուներից մեկի՝ Հաջի առիթով:

Հիշեցնենք, որ այս ամիս սա Մեքքայում տեղի ունեցած նմանատիպ երկրորդ դժբախտ պատահարն է. սեպտեմբերի 11-ին վերամբարձ կռունկն ընկել էր Մեքքայի և աշխարհի ամենամեծ Ալ-Հարամ մզկիթի վրա: Ողբերգության հետևանքով, մահացել էր 107 մահմեդական, 238-ը ստացել էր տարբեր աստիճանի վնասվածքներ:

Back to top button