ԿարևորՄիջազգային

Հռոմի պապի պատմական ելույթը ԱՄՆ Կոնգրեսում

Pop

Հռոմի Ֆրանցիսկոս պապն այսօր ելույթ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների համատեղ նիստում։ Նա կաթոլիկ եկեղեցու առաջին հովվապետն է, ոըը հանդես է եկել ԱՄՆ օրենսդիր մարմնում։

Ժամանակակից աշխարհն ավելի շատ է դառնում բռնության, ատելության, սարսափելի ոճրագործությունների վայր, որոնք կատարվում են անգամ Աստծո եւ կրոնի անունով, հայտարարել է Հռոմի պապը։

Ֆրանցիսկոս Ա- ն ընդգծել է, որ միջազգային հանրությունը «պետք է պահպանի փխրուն հավասարություն» «կրոնի, գաղափարախոսության եւ տնտեսական համակարգի անունից կատարվող բռնության դեմ պայքարի»  եւ «միաժամանակ հավատի, խղճի եւ անձի ազատությունը պահպանելու» միջեւ։

Նրա խոսքով՝ «փորձելով ազատվել արտաքին թշնամուց մենք կարող ենք գայթակղվել եւ կերակրել մեր մեջի թշնամուն»։

Նա նաեւ կոնգրեսականներին կոչ է արել չեղյալ հայտարարել մահապատիժը ԱՄՆ տարածքում, որտեղ շատ նահանգներում այս պատիժը դեռ գոյություն ունի։ «Ոսկե կանոնը մեզ հիշեցնում է մեր պատասխանատվության մասին՝ պահանել եւ աջակցել մարդկային կյանքն իր զարգացման բոլոր փուլերում»,- ասել է նա։

Back to top button