Հռոմի պապը նախապատվություն է տալիս անօթեւաններին


Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը մերժել է ամերիկյան քաղաքական գործիչների հետ ճաշելու հրավերը, փոխարենը նախընտգրելով ճաշել անօթևանների հետ: Կաթոլիկ եկեղեցու հովվապետը -ի հաղորդմամբ մոտ 300 անօթևանների հետ կճաշի Վաշինգտոնի Սուրբ Պատրիկի եկեղեցում հատուկ այդ առիթով խփված վրանում:
Ինչպես նշում է CNN-ը Պապի քայլը վկայում է նրա՝ սոցիալական արդարության խնդներին մեծ ուշադրություն հատկացնելու և եկամուտների անհավասարության առիթով ունեցած մտահոգության մասին:
Հիշեցնենք, որ Հռոմի պապը 6 -օրյա այցով Միացյալ նահանգներ է ժամանել երեքշաթբի: Այցի ընթացքում Ֆրանցիսկոս պապը այցելելու է նաև Ֆիլադելֆիա, որտեղ տեղի հայ համայնքը նրան հատուկ դիմավորելու մտադրություն ունի. Նրան կդիմավորեն հատուկ թվային վահանակներով, որոնց միջոցով իրենց շնորհակալությունը կհայտնեն Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար: