«Հայֆեստ» 13-րդ միջազգային թատերական փառատոնը կանցկացվի հոկտեմբերի 1-8-ը: Թատերասերները հնարավորություն կունենան դիտելու դրամատիկական, երաժշտական, պարային մոնոներկայացումներ, մուլտիմեդիա, տիկնիկների, մարիոնետների , կրկեսային, մանկական, ինչպես նաև բացօթյան ներկայացումներ: Փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանն այսօր լրագրողներին է ներկայացրել 13-րդ փառատոնի ծրագիրը և հայտնել, որ այն կբացվի Հայոց ցեղասպանության 100- րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի աջակցությամբ բեմադրված «Զգացողությունների թանգարան» ներկայացումով:
Ի դեպ ներկայացումների մուտքը հիմնականում կլինի անվճար, ինչը հնարավորություն կտա ավելի մեծ թվով հայ թատերասերների ծանոթանալ արտերկրի թատերական արվեստի բարձրարժեք նմուշներին: