ՀասարակությունՑեղասպանություն 100
Հայոց ցեղասպանության թանգարանի հավաքածուն համալրվել է 1915 թ. նորահայտ լուսանկարով


Հայոց ցեղասպանության թանգարանի հավաքածուն համալրվել է 1915 թ. նորահայտ լուսանկարով, այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:
«Մի քանի օր առաջ, հավաքչական աշխատանքների արդյունքում հաջողվեց ձեռք բերել 1915 թ. արված այս անհայտ լուսանկարի բնօրինակը: Այն պատկերում է Դիարբեքիր քաղաքի փողոցներում թափառող անօթևան հայ որբերին ու նրանց հաց տվող ավստրիացի զինվորականներին: Այդ մասին է փաստում լուսանկարի վրա արված գերմաներեն գրությունը: Ամենայն հավանականությամբ լուսանկարն արվել է գերմանացի զինվորականների կողմից, քանի որ այն հայտնաբերվել է Գերմանիայում: Հիրավի լուսանկարչական բացառիկ մի նմուշ` ցեղասպանության հետևանքների տեսարանով»,- իր ֆեսյբուքյան էջում գրել է: