ԿարևորՀասարակություն
Հակառակորդի կրակոցներից զոհվել է 3 խաղաղ բնակիչ


Տավուշի մարզի Բերդավան գյուղում այսօր հակառակորդի կրակոցներից զոհվել են 94- ամյա Շուշան Ասատրյանն ու 41- ամյա Սոնա Ռեւազյանը, եւս երկու մարդ վիրավորվել է, հայտնում է news.am- ը։
Սահմանամերձ գյուղում խաղաղ բնակիչների զոհվելու լուրը հաստատել է նաեւ ոստիկանությունը։
Հակառակորդն այսօր կրակել է նաեւ Տավուշի մարզի Պառավաքար համայնքի ուղղությամբ։ Այստեղ եւս զոհվել է խաղաղ մեկ բնակիչ՝ 83- ամյա Պայծառ Աղաջանյանը։