ՄիջազգայինՑեղասպանություն 100
Ֆիլադելֆիայի հայերի յուրահատուկ ողջույնը՝ Հռոմի պապին
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը ամերիկյան շրջագայության ընթացքում կլինի Նյու-Յորքում և Ֆիլադելֆիայում: Նահանգի հայ համայնքը հատուկ նախապատրաստըվել է Ֆրանցիոսկոսի այցին: Նրան կդիմավորեն հատուկ թվային վահանակներով, որոնց միջոցով իրենց շնորհակալությունը կհայտնեն Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար:
Հիշեցնենք, որ ապրիլի 12-ին Հռոմի Ֆրանցիսկոս Պապի ձեռամբ Վատիկանի սբ. Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել, որի ընթացքում Սրբազան քահանայապետն արտաբերել է «ցեղասպանություն» բառը։ Ֆրանցիսկոս պապը մասնավորապես ասել է, որ 20-րդ դարում առաջինը համարվող ցեղասպանությունը հարվածել է հենց հայ ժողովրդին: