«Տաղարանի» հետ գերմանաբնակ թուրք երգչուհին Կոմիտաս կներկայացնի


Վաղը Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա «Քելե լաո, քելե էրթանաք մըր էրգիր» խորագիրով համերգ «Տաղարան» համույթի և գերմանաբնակ թուրք երգչուհի Լեման Շտեհնի մասնակցությամբ: Ինչպես վստահեցնում են համերգի մտահաղացման պատասխանատուները՝ հնչելու են պրեմիերաններ. «Քոչարիների շարք», որը ներառում է մեր տարածաշրջաններում հնչող քոչարիների մեկնաբանությունները, ինչպես նաև Լեման Շտեհնի կատարմամբ կհնչեն հայկական երգեր, այդ թվում Կոմիտասի ստեղծագործություններից։
Հայաստանում գտնվող գերմանաբնակ թուրք երգչուհին այսօր ներկայացրել է Հայաստանի և հայերի մասին իր մտորումները։
Թուրք երգչուհուն նվագակցում է դաշնակարուհի Սիլվա Ֆարմազյանը։ Նա երկար տարիներ ապրում է Գերմանիայում, Լեմա Շտեհնի հետ համագործակցում է շուրջ 2 տարի, ու մասնակցում կազմակերպվող համերգներին, որոնք նվիրված են Ցեղասպանության զոհերի հիշատակմանը:
Երևանյան համերգը նույնպես ցեղասպանության դատապարտման շարքից է։ Այս անգամ պայքարին միացել է հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը: «Ծրագրում են հայկական ժողովրդական երգեր, նվագներ են, կլինեն պրեմիերաներ»,- ասում է «Տաղարանի» գեղարվեստական ղեկավար Սեդրակ Երկանյանը։