Միջազգային

Մոսվայում վերաբացվել է Եվրոպայի ամենամեծ մզկիթը

Մոսկվայում Խաղաղության պողոտայում այսօր մեծ հանդիսավորությամբ վերաբացվել է Մայր մզկիթը, որի բացման արարողությանը մասնակցելու համար Ռուսաստանի մայրաքաղաք են ժամանել Ղազախստանի, Թուրքիայի նախագահները, Պաղեզտինի առաջնորդը: Մայր մզկիթը արդեն անվանել են ամենամեծն ամբողջ Եվրոպայում, վերակառուցումը տևել է 10 տարի, ծախսվել է մոտ 170 մլն դոլար: Գումար դաշնային միջոցներից չի ծածսվել, մզկիթը վերակառուցվել է հավատացյալների հանգանակած գումարներով: Բարձաստիճան հյուրերը շրջել են մզկիթով, որտեղ միաժամանակ կարող է գտնվել աղոթք անել ավելի քան 10 հազար հավատացյալ:

Հանդիսավոր արարողությունից հետո, ըստ Կրեմլի հաղորդագրության, կայանալու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առանձնազրույցը թուրք պաշտոնակցի հետ: Կքննարկվեն Սիրիայում ստեղծված իրավիճակը և «Թուրքական հոսքի» վերաբերյալ չհամաձայնեցված հարցերը:

«Գլխավոր հարցը, որը քննարկվելու է ՌԴ նախագահի հետ բանակցություններում, Սիրիան է: Մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ առանձնահատուկ են տնտեսական ոլորտում, սակայն ռուսական կողմի վերջին հայտարարությունները սիրիական խնդրի վերաբերյալ մեզ շատ են վշտացնում: «Թուրքական հոսքի» վերաբերյալ մենք պայմանավորվածության ենք հասել Վլադիմիր Պուտինի հետ, սակայն դեռևս մնում են չհամաձայնեցված հարցեր, որոնք մենք քննարկելու ենք»,-հայտարարել է Էրդողանը թուրքական հեռուստաալիքներին տված հարցազրույցում Մոսկվա մեկնելուց առաջ:

sobornaya michet put

Back to top button