Միջազգային
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ժամանել է ԱՄՆ
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը այսօր ժամանել է Միացյալ Նահանգներ՝ նախօրեին ավարտելով Կուբա կատարած իր այցելությունը:
Էնդրյուս ռազմակայանում, որտեղ վայրէջք է կատարել Հռոմի Պապի ինքնաթիռը, նրան դիմավորել է անձամբ նախագահ Բարաք Օբաման, նրա ընտանիքի անդամները՝ Միացյալ նահանգներում օտարերկրյա բարձրաստիճան անձանց ցուցաբերվող եզակի ընդունելություն, միայն բացառիկ հյուրերի համար: Ըստ BBC-ի՝ ամերիյան առաջնորդի հետ կարճատև զրույցից հետո, Հռոմի պապը մեկնել է Վաշինգտոնում Վատիկանի ներկայացուցչություն փոքրիկ մոխրագույն ֆիատով:
Նշենք, որ Ֆրանցիսկոսը որպես Կաթոլիկ եկեղեցու հովվապետ Միացյալ նահանգներ է ժամանել առաջին անգամ:Բարաք Օբամայի բանակցությունները կայանալու են այսօր՝ Սպիտակ տանը: