Լուսանկարների ցուցահանդես՝ նվիրված Մեծամորում առկա խնդիրների լուծմանը
Նոր գաղափարներ և նոր մոտեցումներ` համայնքային խնդիրների լուծման համար: Արմավիրի մարզում «Մարդամեջ» սոցիալական նորարարության հավաքի մասնակիցները ներկայացրել են տարբեր համայնքների խնդիրներն ուշադրության կենտրոնում պահելու իրենց մոտեցումները, որոնցից երկուսը ֆինանսավորվելու է դոնոր կազմակերպության միջոցներով:
Մեծամորցի երիտասարդներն առաջիկայում համերգների միջոցով Մեծամոր քաղաքում կկազմակերպեն լուսանկարների ցուցահանդես, որն անդրադառնալու է քաղաքում առկա խնդիրների լուծմանը: Խումբը նախատեսել է ստեղծել ինֆոֆոտո լրատվական հարթակ առցանց և համացանցից դուրս՝ պարբերաբար լուսաբանելով համայնքի նեգատիվ երևույթները: Գաղափարի իրականացման համար անհրաժեշտ է դրամական աջակցություն՝ լուսանկարչական սարքեր ձեռք բերելու նպատակով:
«Մարդամեջ» սոցիալական հավաքն իրականացվում է «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակներում Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի, Եվրասիա համագործակցության հիմնադրամի, Ինտերնյուսի և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության համատեղ ֆինանսավորմամբ: Ծրագրի ղեկավար Վարուժան Ավանեսյանը տեղեկացրեց, որ ծրագիրը հնարավորություն է տալիս երիտասարդներին համախմբվել և նոր գաղափարների ու նախագծերի միջոցով վեր հանելիրենց համայնքներում առկա սոցիալական խնդիրները և այն բարեփոխել համախոհների աջակցությամբ:
«Մարդամեջ» սոցիալական հավաքին մասնակցում էին 50-ից ավելի երիտասարդներ: «Մարդամեջ»-ի լավագույն գաղափարը ինֆոֆոտո լրատվական հարթակն էր և Քարակերտ գյուղի ինֆոդասարանի ստողծումը, որոնք կֆինանսավորվեն ծրագրի շրաջանակներում և կիրականացվեն այդ համայնքներում:
«Մարդամեջ» սոցիալական հավաքը կշարունակվի իրականացվել նաև մյուս մարզերում: Ծրագրի գործունեության հինգ տարվա ընթացքում հանրապետության տարբեր մարզերում կընդգրկվեն նոր գաղափարներ , որոնք կփորձեն լուծում ստանալ իրազեկմամբ օն լայն և օֆֆ լայն, այսինքն՝ առցանց տեղեկատվական հարթակում և համացանցից դուրս :