Հասարակություն

Երեխաներին ու երիտասարդներին կտրամադրվեն ինսուլինային անալոգներ

Կառավարության կողմից հավանության արժանացած «Վերահսկի՛ր դիաբետը, ապրի՛ր լիարժեք կյանքով» միջոցառումների հնգամյա ծրագրի շրջանակում ձեռք են բերվել ուլտրակարճ ազդեցության ինսուլինային անալոգներ: Դրանք առաջիկայում կհատկացվեն շաքարային դիաբետով հիվանդ՝ մինչև 18 տարեկան երեխաներին և 18-22 տարեկան երիտասարդներին: Դրա մասին հատնել է առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը՝ հանրապետության գլխավոր և առաջատար էնդոկրինոլոգների հետ հանդիպման ժամանակ:

Ինչպես հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում ևս մեկ անգամ նշվել է այս տարվա հուլիսի 1-ից նախարարի հանձնարարությամբ շաքարային դիաբետով հիվանդներին արդեն հատկացված և առաջիկա հինգ տարիների ընթացքում հատկացվող, անմիջապես արտադրողից ձեռք բերված ֆրանսիական «Դիաբետոն ՄՌ» դեղի կարևորության մասին: Այս որակական փոփոխությունը միտված է հիվանդներին որակյալ, մատչելի և անվտանգ դեղերով ապահովմանը:

Back to top button