Միջազգային
ԵԱՀԿ- ն Ադրբեջանի ընտրություններին դիտորդներ չի ուղարկի
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովն Ադրբեջանում նոյեմբերի 1-ին անցկացվելիք խորհրդարանական ընտրություններին հետեւելու նպատակով դիտորդներ չի ուղարկի, ինչի մասին, ըստ կառույցի պաշտոնական կայքի, ասել է վեհաժողովի նախագահ Իլկա Կաներվան Մոնղոլիայի մայրաքաղաք Ուլան Բատորում՝ ԵԱՀԿ ԽՎ նիստում։
Նման որոշման հիմքում ԵԱՀԿ ԺՀՄԻԳ- ի դիրքորոշումն է, որը հրաժարվել է դիտորդներ ուղարկել Ադրբեջան։
Նման որոշման պատճառն այն էր, որ պաշտոնյան Բաքուն ԺՀՄԻԳ- ից պահանջել էր կրճատել դիտորդական առաքելության անդամների թիվը: