Հասարակություն

Տաք եղանակը մինչեւ ամսվա վերջ կպահպանվի

sonahakobyan
Ըստ օդերևութաբանների՝  ինչպես այս տարվա ամառը, այնպես էլ սեպտեմբերին օդի ջերմաստիճանը նորմայից բարձր է: Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում հայտնել է, որ սեպտեմբերին դիտված ջերմաստիճանը 1-2 աստիճանով նորմայից բարձր էր, իսկ տեղումների քանակը՝ նորմայի սահմաններում: Նա նաև հայտնել է, որ մինչև ամսվա վերջ եղանակային կտրուկ փոփոխություններ և նվազում չի սպասվում: Տաք եղանակը մինչեւ ամսվա վերջ կպահպանվի:

 

 

Ամառային աննախադեպ շոգ օրերին հետևում են աշնանային տաք օրերը: Նորմայից բարձ ջերմաստիճանը կշարունակվի մինչև ամսվա վերջ, «Ռադիոլուրի» հետ զրույցում հայտնեց հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը: Նրա փոխանցմամբ հատկապես բարձր ջերմաստիճան է գրանցվել սեպտեմբերի 10-15 ընկած ժամանակահատվածում, երբ Արարատյան դաշտում և Երևանում օդի ջերմաստիճանը բարձրացավ մինչը 35 աստիճան:

«Ներկա պահին օդի ջերմաստիճանը 30-31 աստիճանի սահմաններում է Երևանում և Արարատյան դաշտում, սակայն դարձյալ այն նորմայից բարձր է 1-2 աստիճանով»: 

Միայն սեպտեմբերի  24-26 ընկած ժամանակահատվածում հատկապես հյուսիսային շրջաններում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Օդի ջերմային ֆոնում նույնպես էական փոփոխություններ չեն սպասվում: Օդի ջերմաստիճանը 1-2 աստիճանով կնվազի սեպտեմբերի 24-ից հետո և Երևանում կլինի  28-30 աստիճան:

«Մինչև ամսվա վերջ ջերմաստիճանի  կտրուկ նվազում, ամպամածություն, տեղումներ  և ցիկլոնային պրոցեսներ առանձնապես չեն լինելու»: 

Առաջիկա օրերին պատրաստ կլինեն նաև հոկտեմբեր ամսվա եղանակային կանխատեսումները:

Կարդացեք նաև
Close
Back to top button