ԿարևորՔաղաքական

Ուորլիք. Մինսկի խմբի ձևաչափը սերտորեն համագործակցում է ԼՂ խնդրի լուծման նպատակով

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հուսով են, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը կկայանա մինչև տարեվերջ:Ամերիկացի միջնորդ Ջեյմս Ուորլիքը Trend  գործակալության հետ զրույցում, մեկնաբանելով Մինսկի խմբի գործունեությունն ընթացիկ տարվա ընթացքում, նշել է, որ համանախագահներին հաջողվել է առաջընթաց արձանագրել բանակցային գործընթացում ղարաբաղյան հարցով համապարփակ համաձայնագրի որոշ դրույթների շուրջ և նվազեցնել լարվածությունը հայ- ադրբեջանական շփման գծում:

Ուորլիքը նշել է, որ միջնորդներն անհամբերությամբ սպասում են ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի նստաշրջանի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը ՝ նախագահների բանակցությունները նախապատրաստելու նպատակով:

Մեկնաբանելով Ռուսաստանի և ԱՄՆ հարաբերություններում առկա  լարվածության հնարավոր ազդեցությունը Ղարաբաղյան հակամարտության ընթացքի վրա՝ Ուորլիքն ասել է, որ չնայած առկա տարաձայնություններին՝ Մինսկի խմբի ձևաչափը սերտորեն համագործակցում է ղարանաղյան հակամարտության խաղաղ կարգավորում ապահովելու նպատակով:

Back to top button