Հասարակություն

Հովիկ Աբրահամյանը մասնակցել է Հ անկախության 24-րդ տարեդարձին նվիրված տոնական ընդունելությանը

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը սեպտեմբերի 21-ի երեկոյան աշխատանքային այցով ժամանել է Պեկին ( Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն): Պատվիրակության  կազմում են ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ Գուրգեն Դումանյանը, ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը, ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը, պաշտոնատար այլ անձինք:

Սեպտեմբերի 22-ին վարչապետ  Հովիկ Աբրահամյանը և պատվիրակության անդամները  ՉԺՀ-ում ՀՀ դեսպանությունում մասնակցել են ՀՀ անկախության 24-րդ տարեդարձին նվիրված տոնական ընդունելությանը, որին ներկա են եղել Չինաստանում հավատարմագրված  երկրների դիվանագիտական առաքելությունների, տարբեր գերատեսչությունների ղեկավարներ, հայ համայնքի  ներկայացուցիչներ:

Դեսպանությունում վարչապետ Աբրահամյանը առանձնազրույց է ունեցել ՉԺՀ արտաքին գործերի փոխնախարար  Չեն Գոպենի հետ: Կողմերը քննարկել են հայ-չինական փոխգործակցության խորացմանն ու ընդլայնմանն  ուղղված մի շարք հարցեր:

Այսօր նախատեսված է վարչապետ Աբրահամյանի հանդիպումները  ՉԺՀ պետական խորհրդի նախագահ (վարչապետ) Լի Քեցյանի  և Չինաստանի քաղաքացիական ինժեներական շինարարական կորպորացիայի փոխնախագահ Սոն Յոնի հետ:

Despanatun6 Despanatun5 Despanatun4 Despanatun3 Despanatun2 Despanatun1

 

Back to top button