Միջազգային

Թուրք ազգայնականները բողոքում են Իգդիրի մուտքին հայերեն ցուցանակների դեմ

Այսպես կոչված «Հայկական անհիմն պնդումների դեմ պայքարի միություն» (ASIMDER) կոչվող կազմակերպությունը պահանջել է հեռացնել Թուրքիայի Իգդիր նահանգի համանուն գավառի կենտրոն հանդիսացող Թուզլուջա (պատմ. Կողբ) քաղաքի մուտքին ու ելքին փակցված ցուցանակների հայատառ գրությունը, հայտնում է Ermenihaber- ը։

Կազմակերպության նախագահ Գյոքսել Գյուլբեյը, իբրև բողոքի նշան,  Իգդիրում գտնվող կազմակերպության կենտրոնական գրասենյակի շենքին վեց մետրանոց Ադրբեջանի դրոշ է փակցրել: Վերջինս նշել է, որ իրենք պաշտոնական գրություն են ուղարկել կառավարություն, ներքին գործերի նախարարություն և Իգդիրի նահանգապետարան `պահանջելով վերանայել հարցը:

Գյուլբեյը մեղադրել է նաև քառալեզու ցուցատախտակի (այդ թվում` հայերեն) նախաձեռնության հեղինակ Թուզլուջայի ազգությամբ քուրդ համաքաղաքապետին՝ քուրդ բնակչությունից ստացած քվեներով ձեռք բերած իշխանությունը ի շահ հայերի ծառայեցնելու մեջ:

Նշենք, որ օրերս Թուզլուջա քաղաքի մուտքին ու ելքին թուրքերեն, քրդերեն, հայերեն ու անգլերեն լեզուներով «բարի գալուստ» և «ցտեսություն» գրությամբ ցուցանակներ են ամրացվել:

Back to top button