Հասարակություն

Երեւանում կդառնա Շախմատի Եվրոպայի համալսարանական առաջնության առաջին մայրաքաղաքը

 2015 թվականի հոկտեմբերի 6-11-ը Երևանում կայանալիք Շախմատի Եվրոպայի համալսարանական առաջնությանն ընդառաջ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հրավիրել էր աշխատանքային խորհրդակցություն:
Կազմկոմիտեի ներկայացուցիչները նախարարին ներկայացրել են առաջնության նախապատրաստական աշխատանքները:
Նախարարը հանձնարարել է մրցաշարը կազմակերպել հավուր պատշաճի՝ համագործակցելով Շախմատի ֆեդերացիայի և համապատասխան պետական կառույցների հետ. «Մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի Հայաստան այցելած երիտասարդները զգան, որ իրենք այցելել են շախմատային գերտերություն»,- նշել է ԿԳ նախարարը:
Երևանում կայանալիք Շախմատի Եվրոպայի  համալսարանական  առաջնությանը մասնակցելու հայտ են ներկայացրել եվրոպական 15 երկրների 30 թիմեր: Հայաստանն առաջնությանը մասնակցելու է տղաների ու աղջիկների 3-ական թիմերով:
Նշենք, որ Շախմատի Եվրոպայի համալսարանական առաջնությունը կազմակերպվում է առաջին անգամ՝ Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի առաջարկությամբ: Երկու տարի առաջ  Հայաստանի ուսանողական ֆեդերացիայի կողմից հայտ է ներկայացվել Եվրոպայի ուսանողական մարզական ֆեդերացիային՝ Եվրոպայի ուսանողական մարզական առաջնությունների շարքում շախմատը  ներառելու վերաբերյալ: Առաջարկությունն ընդունվել է և որոշվել՝ առաջին մրացաշարն անցկացնել Հայաստանում:

 

Back to top button