Հասարակություն
Գնդակոծվել է Բաղանիս գյուղը


Երեկ ուշ երեկոյան և գիշերը Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բաղանիս գյուղը Ադրբեջանի Ղազախի շրջանի Ղուշչի Այրում գյուղի հենակետերից գնդակոծվել է: Ըստ Առավոտ-ի Բաղանիսից հայտնել են, որ գյուղի վրա կրակել են խոշոր տրամաչափի գնդացիրներից եւ այլ զինատեսակներից: Բաղանիսի գնդակոծությունը սկսվել է 22.05-ին եւ ընդմիջումներով շարունակվել մինչև 1 ժամ: Ադրբեջանական զինուժը կրակել է գյուղի կենտրոնի ուղղությամբ, որտեղով ձգվում է միջպետական ավտոճանապարհը:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Տավուշի մարզում՝ հայ-ադրբեջանական սահմանին երեկ երեկոյան պայմանագրային զինծառայող է վիրավորվել: Նոյեմբերյանի Պտղավան գյուղի բնակիչ, 1986 թ. ծնված Ռուսլան Սերգեյի Մկրտիչյանը: Զինծառայողը ստացել է բեկորային վնասվածքներ, նրան տեղափոխել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն: