ԿարևորՄշակույթ

Գետիի թանգարանն ու հայ եկեղեցին համաձայնության են եկել

Գետիի թանգարանը եւ Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ արեւմտյան թեմը երկուշաբթի հայտարարել են 750- ամյա հայկական ավետարանի շուրջ առկա վեճի կարգավորման մասին, հայտնում է Los Angeles Times- ը։

Ամերիկյան հանրաճանաչ այս թանգարանում պահվող հայկական ձեռագրի պատկանելությունը հայոց եկեղեցին բողոքարկում էր՝ հայտարարելով, որ այն Հայոց ցեղասպանության ժամանակ ապօրինի մասնատվել է ավետարանի մյուս մ։ասերից։

Գետիի թանգարանը եւ Հայ առաքելական եկեղեցին հայտարարել են, որ գոհ են գործարքից։

Գետին կշարունակի պահել Զեյթունի հայտնի ավետարանի առաջին ութ էջը, սակայն դրա տերը կհամարվի Հայ եկեղեցին։ Զեյթունի ավետարանի մնացած մասն այժմ պահվում է Մատենադարանում։

Գետին ձեռագրերը գնել է մի ամերիկահայից 1994 թ,՝ այսօրվա 1,5 մլն դոլարին համարժեք գումարով։

Back to top button