Բորդյուժա. ԻՊ- ն լուրջ սպառնալիք է Ռուսաստանի համար


«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը լուրջ սպառնալիք է ներկայացնում Ռուսաստանի համար, հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։
«ԻՊ-ն այսօր բացարձակ չարիք է, որը սպառնում է բոլոր պետություններին։ ԻՊ-ի շարքերում կան գրոհայիններ Եվրոպայի բոլոր պետություններից, Ռուսաստանից, ՀԱՊԿ անդամ պետություններից, և նրանք վաղ թե ուշ ինչ-որ մի տեղ կվերադառնան՝ այստեղից բխող բոլոր հետևանքներով»,- ասել է Բորդյուժան։
Նրա խոսքով՝ «ամենասարսափելին այն է, որ ԻՊ-ը քարոզում է ընդլայնել իր ազդեցությունը, ցանկանում է նոր տարածքներ գրավել»։ «Դա նշանակում է, որ մի օր ԻՊ գրոհայինները կփորձեն մոտենալ մեր երկրի սահմաններին, ինչը, հասկանալի պատճառներով, մենք չէինք ցանկանա, և իրավիճակը, իմ կարծիքով, շատ լուրջ է»,- նշել է Բորդյուժան։
Նա նաև հայտնել է, որ Ազգային հակաահաբեկչական հանձնաժողովի վերջին տվյալներով՝ 2.500 ռուսաստանցիներ պատերազմում են ԻՊ-ի շարքերում։ «Այդ թվերն ինձ բացարաձակ իրական են թվում»,- նշել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։