ԲՀԿ-ն կողմ կքվեարկի ՍԴ փոփոխություններին.Վահան Բաբայան


«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ու խմբակցությունը պաշտպանում են սահմանադրական բերափոխումների գործընթացը, կողմ են փոփոխությունների նախագծին և մասնակցելու են «Այո»-ի քարոզարշավին, ԲՀԿ-ի վերջնական որոշումն այսօր լրագրողներին է ներկայացրել խմբակցության քարտուղար Վահան Բաբայանը: Նա նշել է, որ այս դիրքորոշումը ձևավորվել է ոչ թե 1 օրում, այլ կուսացության 64 կառույցներում երկար ու շահագրգիռ քննարկումների արդյունքում: Մեր բոլոր առանցքային առաջարկներն ընդունվել են, և չկա որևէ հիմնավոր պատճառ, որ ԲՀԿ-ն դեմ քվերակի նախագծին ՝ ասել է Վահան Բաբայանը:
«Պաշտոնապես կարող եմ հայտարարել` «Բարգավաճ Հայաստան» կուսկացությունն և խմբակցությունը որոշում են կայացրել կողմ քվեարկելու Սահմանադրության փոփոխությունների նախագծին և սատարելու դրա ընդունման գործընթացին»,- այսօր հայտարարեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահան Բաբայանը։
Նա ասում է, որ Սահմանադրության փոփոխությունները պաշտպանելու ԲՀԿ-ի այս դիրքորոշումը ձևավորվել է ոչ թե մեկ օրում, այլ 64 տարածքային կառույցներում երկար ու բովանդակային քննարկումների արդյունքում: Փոփոփոխություններն այն տեսքով, որով խորհրդարան են ներկայացվել, ԲՀԿ-ին բավարարում են: Դեմ արտահայտվելու պատճառ չունենք, ասաց Վահան Բաբայանը: «Վերջնական տարբերակն այնպիսին է, որ մենք դեմ արտահայտվելու որևէ հիմնավոր փաստարկ չենք կարող բերել»:
Կողմ արտահայտվելու դիրքորոշմանը նպաստել է նաև հիմնական առաջարկների ընդունումը: ԲՀԿ-ն, օրինակ , առարկություն ուներ նախագահին ընտրող քննիչ հանձնաժողների ձևավորման հարցում. համաձայն չէր, որ դրանք կազմվեն կիսով չափ պատգամավորներից ու ՏԻՄ ներկայացուիչներից: Այս առաջարկն արդեն ընդունվել է. մասնագիտական հանձնաժողովը հակված է փոփոխել դրութն ու ամրագրել, որ հանրապետության նախագահը ընտրվելու է ոչ թե քննիչ հանձնաժողովի, այլ խորհրդարանի կողմից: ԲՀԿ-ի համար կարևոր է նաև այն, որ հանձնաժողովը փոփոխություն է նախատեսում ինքնաբուխ հավաքներին վերաբերող դրույթներում:
Խորհրդարանական կառավարմանն անցելու գաղափարը ԲՀԿ-ն պաշտպանում է, 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցում կատարելու առաջարկը նույնպես, վերջինն անգամ պատմական քայլ է համարում:
ԲՀԿ-ն թեև իր դիրքորոշման մեջ հորդորում է ինտրիգներ չփնտրել, բայց վերջին շրջանում չի խուսափում կուսակցությանը հետապնդող հիմնական հարցից. ամիսներ առաջ կտրուկ դեմ էին սահամանդրական գործընթացին, այսօր պաշտպանում են. ի°նչը փոխեց կուսակցության դիրքորոշումը: Ի դեպ, այս հարցին խորհրդարանական քննարկման ժամանակ խմբակցությանը դիրքորոշումը ներկայացնող Միքայել Մելքումյանը հատուկ կարևորությամբ անդրադարձավ: Ասաց, որ ԲՀԿ-ն այդ ժամանակ դեմ էր ոչ թե գաղափարին, այլ սահմանադրական փոփոխություններն այդ փուլում կատարելուն: Հիմա այդ փուլն անցել է, այսօր կրկնեց Վահան Բաբայանը։