Հասարակություն
Google-ի դուդլը՝ նվիրված ՀՀ անկախությանը


Google որոնողական համակարգի կայքում այսօր տեղադրվել է դուդլ, որը տեսնում են միայն Հայաստանից օգտատերերը։
Դուդլը նվիրված է Հայաստանի անկախության օրվան՝ սեպտեմբերի 21-ին։ Դուդլը տեղադրվել է կիրակի գիշերը և օրվա ընթացքում google.am-ի բոլոր օգտատերերը կարող են տեսնել կայքում Հայաստանը խորհրդանշող Արարատ լեռը, առջևում ծածանվող եռագույնով: