Միջազգային

Սիրիզան հաղթեց ընտրություններում՝ հավաքելով 35,47 տոկոս ձայն

Ալեքսիս Ցիպրասի արմատական ձախ ուժերի դաշինքը՝ Սիրիզան երեկ հաղթել է արտահերթ խորհրդարանական ընտրություններում՝ հավաքելով 35,47 % ձայն: Այսօր հայտարարել է ընտրություններ անցկացնող Հունաստանի ՆԳ նախարարությունը՝ քվեաթերթիկների 98,25 % ձայների հաշվարկից հետո: Ինպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այսպիսով՝ ՍԻՐԻԶԱ-ն պառլամենտում ստացել է 145 մանդատ: Նրա հիմնական հակառակորդ, աջ-կենտրոնական «Նոր ժողովրդավարություն» կուսակցությունը հավաքել է 28 տոկոսից մի փոքր ավելի (75 տեղ), երրորդը՝ ծայրահեղ աջերի «Խրիսի Ավգի» (Ոսկե արևածագ) կուսակցությունն է (18 տեղ), ապա հաջորդում են ՊԱՍՕԿ-ը ձախ դեմոկրատների հետ (17 տեղ), հունաստանի կոմկուսը (15 տեղ), կենտրոնական «Պոտամին» (Գետ, 11 տեղ) և «Անկախ հույները» (10 տեղ):

Հիշեցնենք, որ Ցիպրասը հրաժարական էր ներկայացրել օգոստոսի 20-ին:


Back to top button