Հասարակություն

Անկախության օրը ուսանողները դիմավորել են «Եռաբլուր» փառքի պանթեոնում

Այս տարի Անկախության օրը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) բազում ուսանողներ դիմավորել են «Եռաբլուր» փառքի պանթեոնում, տեղեկացնում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունը:

Կեսգիշերին «Եռաբլուրում» հնչել է ՀՀ օրհներգը, որին հաջորդել է ՀՀ Անկախության հռչակագրի ընթերցումը: Այնուհետև միախմբված ուսանողները ծաղկեպսակ են դրել զոհված ազատամարտիկների շիրիմներին, կազմակերպվել է մոմավառություն և ոգեկոչման արարողություն, իսկ հոգևոր այրերի առաջնորդությամբ կատարվել է սուրբ աղոթք:

«Մեր այս միջոցառման նպատակը մեկն է` հիշել և արժևորել այն մարդականց, ում շնորհիվ կերտվեց մեր անկախությունը»,- ասել է ՀՊՏՀ ուսանողական խորհրդի նախագահ Սերգեյ Խառատյանը:
Միջոցառումն անցկացվել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և ՀՊՏՀ ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ։

Back to top button