Հասարակություն

Ինչ պետք է իմանա պոտենցիալ աշխատանքային միգրանտը

alisagevorgyan
2010 թվականից ի վեր միջազգային կառույցների օժանդակությամբ ստեղծվել և Զբաղվածության պետական գործակալության ենթակայությամբ  Հայաստանում գործում են յոթ միգրացիոն ռեսուրս կենտրոններ, որոնց  նպատակն է տեղեկացնել, կողմնորոշել և վերապատրաստել արտերկիր մեկնել և արտերկրում աշխատել նախապատրաստվող անձանց (հիմնականում աշխատանքային միգրանտներին), ինչպես նաև աջակցել նրանց վերաինտեգրմանը` վերադարձից հետո: Ռեսուրս կենտրոնների գործունեության արդյունավետության մասին «Ռադիոլուրը» զրուցել է ոլորտի անկախ փորձագետ Վահագն Առաքելյանի հետ, ով ներկայացնում է Իջևանի տարածքային կենտրոնի դրական փորձը:

 

Միգրացիոն կենտրոնները արտերկիր մեկնող և աշխատել նախապատրաստվող անձանց տեղեկատվություն են տրամադրում օրինական կեցության,  աշխատանքի տեղավորման, անօրինական միգրացիայի ռիսկերի, ՌԴ մուտքի արգելքի դեպքում պատճառների և ժամկետների վերաբերյալ: Այս կենտրոնների նպատակն է աջակցել պոտենցիալ միգրանտներին՝ տեղեկանալու իրենց իրավունքների, շահերի, ընդունող երկրների միգրացիոն օրենսդրության մասին: Փորձագետ Վահագն Առաքելյանն ասում է, որ կենտրոնների ստեղծումը միտված էր ոչ թե միգրացիայի արգելմանը, այլ կանոնակարգմանը: «Եթ անձը որոշել է մեկնել արտագնա աշխատանքի, դժվար է նրան ետ պահել իր որոշումից, պարզապես պետք է օգնել, որպեսզի ավելի պատրաստաված մեկնի արտերկիր»: Վահագն Առաքելյանը վստահեցնում է, որ Իջևանի տարածքային ռեսուրս կենտրոնն այս առումով արդյունավետ աշխատանք է իրականացնում:

Տարիներ առաջ դժվար էր պատկերացնել, որ արտագնա աշխատանքի մեկնող անձը կդիմի ռեսուրս կենտրոնների աջակցությանը տեղեկատվություն ստանալու ակնկալիքով: «Սա հաշվի առնելով մենք փորձեցինք ինքներս քայլ կատարել դեպի բնակիչները»,-ասում է Իջևանի տարաքային կենտրոնի ներյկայացուցիչը: Հանդիպումներ համայնքներում պոտենցիալ միգրանտների հետ,  բացատրական աշխատանքներ երկրի միջրացիոն օրենսդրության, հնարավոր ռիսկերի ու առանձնահատկությունների մասին:

Հայաստան վերդառնալուց հետո ևս կենտրոնը փորձում է ակտիվ կապ պահպանել արտագնա աշխատանքի մեկնածների հետ: «Փորձում ենք հասկանալ՝ որքանով է օգտակար եղել մեր տրամադրած տեղեկատվությունը: Նրանց միջոցով ևս կենդանի և անհրաժեշտ տեղեկատվություն ենք ստանում տվյալ երկրի միգրասիոն իրավիճակի, առանձնահատկությունների, անգամ չգրված օրենքների մասին»,-ասում է Առաքելյանը:

Գաղտնիք չէ, որ Հայաստանից արտագնա աշխատանքի մեկնողների գերակշիռ մեծամասնությունն ուղղություն է վերցնում դեպի ՌԴ, որտեղ միգրացիոն օրենսդրությունը վերջին շրջանում էական փոփոխությունների ենթարկվեց:

Զբաղվածության պետական գործակալության տեղեկատվության համաձայն 2015 թվականի ընթացքում 7 միգրացիոն ռեսուրս կենտրոնները խորհրդատվություն են տրամադրել շուրջ  15.000 քաղաքացիների: Շաբաթական հինգ օր` երկուշաբթից-ուրբաթ գործակալությունում գործում է Թեժ գիծ ծառայությունը, որի միջոցով ՀՀ քաղաքացիները կարող են ստուգել նաև՝ Ռուսաստան մուտք գործելու արգելանքի տակ են թե ոչ:  Ըստ գործակալության տվյալների  ՀՀ հիշլյալ «սև ցուցակում» գտնվող քաղաքացիների 30 տոկոսի դիմումներին ՌԴ միգրացիոն ծառայությունը դրական լուծում է տվել:

Back to top button