Քաղաքական
«Ժառանգություն»-ը դեմ է քվեարկելու ՍԴ բարեփոխումների օրինագծին


«Ժառանգություն»-ը դեմ է քվեարկելու Սահմանադրական բարեփոխումների օրինագծին: Այս մասին ասված է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության լրատվական ծառայության տարածած հաղորդագրության մեջ:
«Օրակարգային է ոչ թե Սահմանադրության իբրև թե բարեփոխումը, այլ` ամբողջական իշխանափոխությունը և արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրությունների անցկացումը»,-ասված է հաղորդագրության մեջ: