Հասարակություն
Թունավորման դեպքերը գերազանցել են նախորդ տարիների ցուցանիշերը


Այս տարի թունավորման դեպքերը գերազանցել են նախորդ տարիների ցուցանիշերը: Հասարական կազմակերպության ներկայացուցիչները սա պայմանավորում են պետական կառույցների վատ աշխատանքով, իսկ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետ Լիանա Թորոսյանը կարծում է, որ բարձրացել է զգոնությունը, հայտնաբերումը կատարվում է բարձր մակարդակով: Նա իրավիճակը հանրապետության տարածքում գնահատել է վերահսկելի: Վերջին ամիսների թունավորման դեպքերի ամփոփ պատկերը՝ «Ռադիոլուրի» անդրադարձում: