Քաղաքական

Սահմանադրական փոփոխությունները ԱԺ- ում կքննարկվեն մինչեւ հարցի սպառումը

lenabadeyan

ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ այսօր հրավիրվել է ԱԺ արտահերթ նիստ՝ օրակարգում ունենալով մեկ՝ ՀՀ սահմանադրության փոփոխությունները  հանրաքվեի դնելու հարցը: ԱԺ նիստի համար ընտրվել էր հատուկ ընթացակարգ՝ պատգամավորներն աշխատանքը սկսեցին ժամը 11-ին եւ շարունակելու  են աշխատել մինչեւ օրակարգային հարցի սպառելը:

 

Սահմանադրական փոփոխությունների հարցը ԱԺ-ում ոչ միայն բովանդակային քննարկումների առիթ էր: Քաղաքական հակառակորդները հնարավորությունը բաց չթողեցին միմյանց մեղադրելու, անցյալը հիշեցնելու եւ ապագայում կործանումը կանխատեսելու համար: ՀՀԿ խմբակցության անդամ Հայկ Բաբուխանյանը դիմեց անվանական մեղադրանքների՝ սահմանադրական փոփոխությունների մերժումների հիմքում տեսնելով բացառապես 2018-ին նախագահական ընտրությունների բացակայության հեռանկարը, միջազգային իրադրության սրումն ու արեւմուտքի ցանկությունը՝ վերահսկողություն սահմանել մեր տարածաշրջանում:

Հանրապետական պատգամավորներն ընդհանրապես իրենց ելույթների զգալի մասը հատկացնում էին ընդդիմադիրների մինչ այս հնչեցրած հայտարարություններին պատասխանելուն: ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը համոզված է. առկա մերժողականությամբ ընդդիմությունը էական արդյունքի չի հասնի: ԱԺ փոխնախագահը, վերլուծելով վերջին 4 օրվա քննարկումների ընթացքը, եզրակացնում է. «հիմքեր կա համարելու, որ քաղաքական ուժերի կոնսոլիդացիան կայացել է»:

Ինչ վերաբերում է «Ոչ»- ի կողմնակիցներին, ապա նրանք այդ որոշումը կայացրել են զուտ քաղաքական նկատառումներով, համոզված է Հերմինե Նաղդալյանը՝ հայտարարելով, որ «ընդդիմությունը Հայաստանում եղել եւ մնում է միտինգային հարթության մեջ»։

Back to top button