Քաղաքական

Ռուբեն Հակոբյանը դադարեցրել է «Ժառանգություն» կուսակցության անդամակցությունը

«Ժառանգություն» կուսակցության արդեն նախկին անդամ Ռուբեն Հակոբյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել, որով տեղեկացնում է, որ լքում է «Ժառանգություն» կուսակցության շարքերը:

Գրառումը՝ ստորև.

«Վերջին շրջանում իմ և Րաֆֆի Հովհաննիսյանի մոտեցումները թե՛ արտաքին, թե՛ ներքին և թե՛ ներկուսակցական կազմակերպական հարցերում սկզբունքորեն տարբերվում են, ինչն անարդյունավետ է դարձնում մեր համատեղ թիմային աշխատանքը։ Մեծ հարգանք ունեմ Րաֆֆիի անձի նկատմամբ և չեմ ցանկանում, որ մեր քաղաքական տարաձայնությունները բացասաբար անդրադառնան «Ժառանգության» և, մասնավորապես, Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքական ծրագրերի իրականացմանը։ Դադարեցնում եմ անդամակցությունս «Ժառանգություն» կուսակցությանը, ինչպես նաև վայր դնում խմբակցության ղեկավարի լիազորությունները։ Շնորհակալություն եմ հայտնում «Ժառանգության» բոլոր անդամներին՝ վերջին տարիների մեր համատեղ գործունեության համար»։

Հիշեցնենք, որ օրեր առաջ մամուլում շրջանառվում էին լուրեր այն մասին, որ պատգամավորը պատրաստվում է լքել կուսակցությունը ու 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցել ՀՅԴ համամասնական ցուցակով:

 

Back to top button