Մինչ աուդիտի ավարտը ՀԷՑ-ի վաճառքը լուրջ չէ.տնտեսագետ


Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունում նախանշված աուդիտի անցկացման մրցույթը հայտարարված է, հայտերը ընդունվում են մինչև այս տարվա սեպտեմբերի 30-ը: Այս մասին երեկ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել էր էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը: Նա նաև հայտարարել էր, որ էլեկտրէներգիայի սակագինը չի փոխվի, այն արդեն գործում է: Սակագնի վերաբերյալ կառավարության դիրքորոշումը պարզ կլինի աուդիտի ավարտից հետո միայն: Մինչ այդ, երեկ պարզ դարձավ, որ է «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ը դիմել է կառավարությանն ու Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության բաժնետոմսերը «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանն օտարելու առաջարկ արել: Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը մինչ աուդիտի ավարտը ՀԷՑ-ի վաճառքի մասին հայտարարելը, լուրջ չի համարում՝ պարազաբանելով՝ աուդիտից հետո միայն պետք է վաճառքի մասին հայտարարվեր: Վահանգն Խաչատրյանը շարունակում է պնդել՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման անհրաժեշտություն չկա: Ավելին, դեռ կարելի է սակագինը նվազեցնել, տնտեսագետը նաև ուղիներն է մատնանշել:
Անակնկալ նախագիծ՝ կառավարության վերջին նիստի օրակարգում: Երեկվանից մամուլը հեղեղված է «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ի՝ Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության բաժնետոմսերը «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանն օտարելու առաջարկով: Նախագիծըհ հաստատվեց հանձնարարականով՝ չորս ՝ Էներգետիկայի և բնական պաշարների, Արդարադատության, Ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարությունները, ինչպես նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պետք է ՝ ուսումնասիրեն «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ի և «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ»-ի պայմանագին ու եզրակացություն ներկայացնեն:
Օրենսդրությամբ է ամրագրված, որ առանց կառավարության համաձայնության, սեփականատերը չի կարող վաճառել ռազմավարական նշանակություն ունեցող բաշխիչ ցանցերը: Հենց այս պատճառով էլ ռուսական ընկերությունը դիմեց ՀՀ կառավարությանը: Հիշեցնեմ, «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» առաջարկում է Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը օտարել «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ»-ին: Թե ի՞նչ ընկերություն է սա, ու՞մ է պատկանում, հարցերի պատասխանները մամուլը դեռ չունի: Պաշտոնյաների մի խումբը վստահեցնում է, որ սեփականատիրոջը կամ սեփականատերերին չի ճանաչում, մյուս խումբն էլ՝ հորդորում է մեկ շաբաթ սպասել՝ խոստանալով ներկայացնել բոլոր հարցադրումների պատասխանները:
Էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը չի կարծում, որ Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությանն էլ Նաիրիտի ճակատագիրն է սպասվում: Հիշեցնեմ, Նաիիտ գործարանը գնեց օֆշորում գրանցված ՌԱՅՆՈՎԻԼ ընկերությունը, այս ընկերության մասին էլ մինչ Նաիրիտի գնորդ դառնալը, ոչինչ հայտնի չէ:
«Բոլոր փաստաթղթերը կուսումնասիրվեն: Ես չեմ կարծում, որ նման պատմություն լինի»:
Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը հիշեցնում է, որ մինչ սեպտեմբերի 17-ը ՀԷՑ-ի վաճառքին վերաբերող բոլոր հարցադրումներին անորոշ պատասխաններ էին տրվում, ռուսական կողմն էլ հայտարարում էր,որ պատրաստ չի վաճառել ընկերությունը: Սակայն երեկվա նորությունը տնտեսագետը ցնցող է համարում, քանի որ սպասում էին աուդիտի արդյունքների ավարտին: Խաչատրյանը մինչ աուդիտի ավարտը ՀԷՑ-ի վաճառքը լուրջ չի համարում՝ պարազաբանելով՝ աուդիտից հետո միայն պետք է վաճառքի մասին հայտարարվեր:
Վահագն Խաչատրյանը կանխատեսում է, թե ինչպես ավարտվելու իր իսկ բնորոշմամբ դեռ գարնանից սկսված ներկայացումը.
«Մենք ի վերջո կիմանանք, թե ովքեր են գնորդները: Որևէ մեկը 50 եվրո կունենա այդ սայթ մտնելու և ստանալու անհրաժեշտ տեղեկությունները՝ ովքեր են իրականում Կիպրոսում գրանցված ընկերության ներկայացուցիչները: Դրանից հետո մենք կիմանանք, որ աուդիտը կհիմնավորի, որ պետք է ոչ թե 15 տոկոս, այլ՝ 30 տոկոս բարձանար: Տարիներ շարունակ օբյեկտիվ պատճառներով սակագինը չի բարձրացվել, և գոհ ու շնորհակալ եղեք երկրի ղեկավարությանը: Միգուցե կհայտնվեն բնակիչներ, ովքեր կասեն շնորհակալություն, որ 50 տոկոս չեք բարձրացրել, այլ 15 տկոս եք բարձրացրել: Դրանից հետո կհայտնվի այդ կազմակերպությունը, ես համոզված եմ, որ մեր կյանքում էլեկտրաէներգիյաի առումով որակական փոփոխություններ տեղի չի ունենա, որովհետև հիմնական խնդիրը չի բացահայտվել»:
Ինչպե՞ս ստացվեց, որ շահույթով աշխատող ընկերությունը վճարունակ չէ, այս և նմանատիպ մի շարք հարցեր այդպես էլ անպատասխան կմնան՝ տնտեսագետի կարծիքն է:
ՀԱԿ-ը հանձնաժողով է ստեղծել ու էներեգտիկայի ոլորտում ուսումնասիրություններ է կատարում, առաջիկայում կներակայացնեն արդյունքները: Մինչ այդ, Վահանգն Խաչատրյանը շարունակում է պնդել՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման անհրաժեշտություն չկա: Ավելին, դեռ կարելի է սակագինը նվազեցնել, տնտեսագետը նաև ուղիներն է մատնանշում.
«Որովհետև տարբեր հանգամանքներ կան, սկսած ավելորդ, լրացուցիչ ծախսեր, բարեգործություններ, և իհարկե զուտ արդյունավետ մենեջմենթ,որի մեջ մտնում է 7300 կամ 7500 աշխատող պահելու հանգամանքը, միայն սա»:
Մեր երկրի տնտեսական զարգացումներն էլ ըստ Վահագն խաչատրյանի լավատեսական չեն: Ստեղծված իրավիճակից տնտեսությունը դուրս բերելը թանկ կարժենա: ՀԱԿ անդամի կարծքիով ոչ թե տնտեսական, այլ քաղաքական կամքի պարագայում միայն կարելի է դուրս գալ ստեղծված իրավիճակից: